Թիմբիլդինգ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ (Շղթայական ռեակցիա/Գոլդբերգի մեքենա) Երևանում և ՀՀ ամբողջտարածքում

Հետաքրքիր արկած ձեր թիմի համար
Ստանալ պրեզենտացիա և կոմերցիոն առաջարկ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ թիմբիլդինգի համար
Մենք կկապվենք Ձեզ հետ 1 ժամվա ընթացքում
Ձեր անձնական տվյալները պաշտպանված են՝ համաձայն գաղտնիության քաղաքականության
ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ ՄԱՍԻՆ
  • 15-40 մարդ
    Ապացուցված է, որ սա օպտիմալ քանակ է։ Երևանում դեռևս չենք կազմակերպում թիմբիլդինգներ ավելի մեծ թվով մասնակիցների ներգրավմամբ, իսկ ավելի քիչ քանակի դեպքում մասնակիցների միջև փոխազդեցությունը քիչ կլինի:
  • 2 ժամ տևողությամբ ծրագիր
    Նախավարժանք, թիմերի բաժանում, գծագրերի բաժանում, ռեկվիզիտի հավաքում, օբյեկտների կառուցում, ինտեգրում, թիմի ռեֆլեքսիա:
  • 96% NPS
    Ծրագիրը շատ դինամիկ է և դուր է գալիս բոլոր մասնակիցներին։ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ հավաքել են մշակողները և փորձարկողները, միջուկային ինժեներները, պրոֆեսիոնալ սպորտսմենները, մարզպետի թիմը և բոլորը գոհ են մնացել։
  • 8 կոնստրուկցիա
    Դրանք առաջին փորձից չէ, որ հավաքվում են։ Արդյունքի հասնելու համար թիմը պիտի գործի միասնական և ջանքեր գործադրի։
  • Կոնֆերանս դահլիճ կամ պատշգամբ
    Ռեկվիզիտը հավաքվում է ֆաներից և պլաստիկից, չոր մակերեսի դեպքում (բետոն, ասֆալտ, ավազ, հող) այն կկծկվի։ Տարածքը միասին ենք ընտրում, որպեսզի մեր հյուրերը հարմարավետ զգան։
  • Կատարյալ է ռազմավարական սեսիաների համար
    Մենք հրաշալի կտեղավորվենք ռազմավարական սեսիաների, ընկերության հոբելյանի կամ ընտանիքի օրվա շրջանակներում։
Когда проект завершается взрывом хлопушки, участники счастливы, как дети!
  • ԹԻՄԲԻԼԴԻՆԳԻ ԽՆԴԻՐԸ
    Ոչ տրիվիալ հրահանգների միջոցով թիմը հավաքում է կոնստրուկցիա՝ շղթայական ռեակցիայով։ Մեխանիզմն ինքնագործարկվում է միայն այն դեպքում, եթե բոլոր մասերը ճիշտ են միացված։
  • ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ
    Դետալները կարող են բավարար չլինել, կամ գտնվել հարևան թիմերի մոտ․ պետք է համաձայնության գալ։ Խաղի ընթացքում ի հայտ են գալիս նոր իրավիճակներ և պետք է ժամանակին ճիշտ որոշում կայացնել։ Թիմը սահմանում է նպատակ, փոխանակվում է տեղեկատվությամբ և որոշում իրավիճակային առաջնորդներին։ Մենք հետևում ենք թիմին և պատրաստ ենք հետադարձ կապ ու հաշվետվություն ներկայացնել ղեկավարին կամ HR-ին։
  • ՌԵՖԼԵՔՍԻԱ
    Խաղը բավականին խորը հետազոտական իմաստ ունի։ Արդյունքում պարզ է դառնում, թե ինչպես է թիմն աշխատում նախագծերի վրա, որ փուլերում են բարդություններ առաջանում, որոնք են թույլ կողմերը։ Այս բոլոր հարցերին կանդրադառնանք թիմբիլդինգի հանգուցալուծման փուլում՝ ռեֆլեքսիայում։ Վարողը (այս դեպքւմ որպես մարզիչ), հասցեական հարցեր է տալիս, որոնք օգնում են թիմին մտածել իրենց աշխատանքի և մասնակիցներից յուրաքանչյուրի ունեցած արդյունքի մասին։ Թիմբիլդինգի արդյունքը մանրամասն հաշվետվություն կդառնա թիմի աշխատանքի մասին՝ ներառելով նաև առաջարկություններ։
Когда проект завершается взрывом хлопушки, участники счастливы, как дети!
Ո՞ՐՆ Է ԽՆԴԻՐԸ
«Դուք ամեն ինչ շատ գեղեցիկ եք նկարագրում ու ցուցադրում, բայց որտե՞ղ է խայծը:

Որտե՞ղ կարող է համակարգը խաթարվել, և ո՞ր պահին կարող է նախագիծը ձախողվել:

Որքա՞ն ժամանակ անց բոլոր մասնակիցները կդադարեն պտուտակները ձգել ու կգնան սուրճ խմելու»:

Վերջերս հենց այսպես սկսվեց մեր հանդիպումը պոտենցիալ հաճախորդներից մեկի հետ )))

Միանգամից ասեմ, որ նրա հետ նախագիծն իրականացրինք՝ առանց որևէ ֆորսմաժորի։

Երբեմն նման հարցեր առաջանում են, ուստի՝ հիմա ավելի մանրամասն կպատմեմ բոլոր հնարավոր ձախողումների պատճառների մասին.

1. Թիմում ներքին մեծ կոնֆլիկտ կա:
Որակյալ հետադարձ կապ և անկեղծ երկխոսություն չի ստացվի: Ինձ, անխոս, կհաջողվի ինչ-որ բան վեր հանել և խոսել այդ մասին, բայց անհնար է լուծել այդ խնդիրը մեկի թիմբիլդինգի ընթացքում:

2. «Կոնստրուկտոր»-ն այն միջոցառումների ժամանակ, որում առկա է ալկոհոլ:
Այստեղ ռեֆլեքսիա առհասարակ գոյություն չունի: Կան միայն էմոցիաներ և զվարճանք:

3.Պատվիրատուի գերսպասումներ:
«Նրանք անծանոթ են, ինտրովերտներ են, հումանիտար ուղղվածություն ունեն և մեծ հաշվով այդքան էլ չեն սիրում մարդկանց: Անհրաժեշտ է, որ նրանք ծանոթանան, ընկերանան, միասնական դառնան, մտքերով լցվեն ու այդ ոգով նվազագույնը կես տարի կարողանան աշխատել»:
Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության):

4. Ընկալել «Կոնստրուկտոր»-ը որպես՝ մի քանի օր տևողությամբ ուսումնական կուրս:
Սա հավանական է, բայց արդյունքը սպասվածից քիչ կլինի: Լրացուցիչ ակտիվացիաներն ավելի կխորացնեն առկա հոգնածությունը: Այս հարցում էապես կօգնի ճիշտ կազմակերպված ուսուցման պլանը, որում բավականաչափ ժամանակ կհատկացվի հանգստին: Մինչդեռ ցանկալի է տեղափոխել «Կոնստրուկտոր»-ը մոդուլի սկիզբ, տրամադրել թիմին անկեղծ երկխոսության և լիցքավորել դրական էմոցիաներով:

5. Մեգա-ավտորիտար ղեկավար
Թիմային աշխատանքի մասին խոսք անգամ չի կարող լինել, եթե դուք վստահ եք, որ հնարավոր չի լինի նման ղեկավարին հանդիսատեսի դերում թողնել, որովհետև նա մասնակցելու է ամբողջ պրոցեսին:

Որոշողը դուք եք՝ արժե արդյոք վճարել ինձ, որ նախագծի ընթացքում միայն լսեք ղեկավարի հետևյալ խոսքերը՝ «Ճիշտն իմ ասածն է»:
Նման «Կոնստրուկտորի» դեպքում թիմային փոխգործակցության մասին խոսելն ավելորդ է:

Ահա այն 5 պատճառները, որոնց դեպքում #ԹիմբիլդինգԿոնստրուկտորի ուսուցողական պոտենցիալն ամբողջությամբ չի կարող օգտագործվել:

Կարդացեք, զուգահեռներ անցկացրեք ձեր իրականության հետ, դե իսկ ես միշտ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին:

Նախագծի մասին
Սա աչքի ընկնող խաղային թիմբիլդինգ է՝ ներգրավվածության մեծ աստիճանով:

Այն նախատեսված է 10-200 անձի համար, կազմակերպվում է ռուսերեն կամ անգլերեն:

Տևողությունը՝ 3 ժամ:

Եթե համաժողով կամ ռազմավարական սեսիաներ եք նախատեսում, ապա ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ թիմբիլդինգը կատարյալ լուծում կլինի, կօգնի թիմի անդամներին միմյանց ավելի լավ ճանաչել և կդարձնի նրանց միասնական:

Ի՞նչ ենք անելու

Փայտե դետալներից հսկայական շղթայական ռեակցիա կստանանք, որը հաստատ չի աշխատի առաջին փորձից: Միասնական հաղթանակի համար թիմերը պետք է գործի դնեն իրենց ուժեղ կողմերը:

Ժամանակն ու դետալների քանակը սահմանափակ են, իսկ գծագրերը IKEA չեն։ Այս ամենն արված է, որպեսզի թիմն անցնի դժվարությունների միջով ու կարևոր էմոցիոնալ հաղթանակ տանի:

Մեր ծրագիրը ոչ թե մրցակցության, այլ համագործակցության մասին է: Բոլոր մասնակիցները հասկանում են՝ կա մեկ ընդհանուր նպատակ:

Մեր առաքելությունն է դարձնել թիմերը գիտակից: Մենք կյանքի կկոչենք այս նպատակը բաց երկխոսության միջոցով: Յուրաքանչյուր նախագծից հետո կազմակերպում ենք ռեֆլեքսիա՝ մասնակիցներին ուղղում ենք բարդ հարցեր ու ստանում անկեղծ պատասխաններ:

Հենց սրանում է կոնստրուկտորի արդյունքը: Հենց սրա համար են մեր հաճախորդները շնորհակալ մեզ:

Կառուցիր քո գիտակից թիմը մեզ հետ:
Լիցքավորիր թիմիդ կոնստրուկտորի էներգիայով:
Սա կլինի զվարճալի և անկեղծ, արդյունքում կհասնենք ընդհանուր նպատակին:
Ստանալ պրեզենտացիա և կոմերցիոն առաջարկ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ թիմբիլդինգի համար
Մենք կկապվենք Ձեզ հետ 1 ժամվա ընթացքում
Ձեր անձնական տվյալները պաշտպանված են՝ համաձայն գաղտնիության քաղաքականության
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ
ԱԼԵՔՍԵՅ ԲԱՐԱՆՈՎ
Constructor.TEAM-ի հիմնադիր, թիմային մարզիչ, վարող