Ռազավարական սեսիաներ Երևանում

Համատեղ կմշակենք կարևոր ռազմավարական լուծումներ կազմակերպության համար
Ստանալ պրեզենտացիա և կոմերցիոն առաջարկ ռազմավարական սեսիայի համար
Կոնցեպտ, ձևաչափ, արժեք, անցկացման պայմաններ։ Մենք կկապվենք Ձեզ հետ 1 ժամվա ընթացքում
Ձեր անձնական տվյալները պաշտպանված են՝ համաձայն գաղտնիության քաղաքականության
ԻՆՉ ՍԵՍԻԱՆԵՐ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
  • Ռազմավարություն 2023 - 2030
    Մերօրյա տուրբուլենտ իրականության մեջ, սև կարապների ժամանակաշրջանում, ռազմավարական սեսիաների ժամանակը կրճատվել է՝ հասնելով 3-1 տարվա՝ նախկին 5-10-ի փոխարեն։ Միչդեռ այս ոչ դյուրին ժամանակաշրջանը ևս բիզնեսին մի շարք հնարավորություններ է ընձեռում, ինչը մենք պարզապես չենք նկատում առօրյա աշխատանքում։
  • Պրոդուկտի կամ ծառայության զարգացում
    Բազմակողմանի աշխատում ենք ձեր պրոդուկտի վրա․ ուսումնասիրում ենք մրցակցային շուկան, թրենդները, սպառողների վարքագիծը, տարբեր շահագրգիռ կողմերին՝ պրոդուկտն էվոլյուցիայի ենթարկելու համար։
  • Առաքելության և արժեքների սահմանում
    Առաքելությունն ու արժեքներն իրենք իրենց չեն առաջանում։ Եթե դրանց հետ պարբերաբար աշխատանք չի տարվում, ապա դրանք հնանում են և դրանց կարող են փոխարինել նոր վարքագծի կանոններ, որոնք ոչ թե կօգնեն, այլ կխանգարեն բիզնեսին
  • Լինել հաճախորդակենտրոն
    Մեր մոտեցման հիմքում ընկած է Customer Journey Map-ը, երբ մենք մանրամասն ուսումնասիրում ենք մեր հաճախորդների առաջ կուտակված խնդիրները, տեսնում ենք պահանջարկի էվոլյուցիան և դասակարգում սպառողներին ըստ խմբերի։
  • Բիզնեսը և թրենդները
    Այս սեսիան թույլ կտա հասկանալ բիզնեսի արդիականությունը, ուսումնասիրել ձեր բիզնեսի և դրա հետ փոխկապակցված շուկաների թրենդները, հասկանալ մոտ և հեռավոր ապագայի փոփոխությունները
  • Թիմի էներգիայի կառավարում
    Թիմը կգնահատի իր էներգիայի աստիճանը, կբացահայտի ոչ արդյունավետ, տոքսիկ գործընթացները, դինամիկան ոչնչացնող առաջադրանքները, և կգտնի լուծումներ, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել նպատակներին՝ առանց ինքնասպառման։
Անցկացման եղանակը
1
Սեսիայի նպատակների սահմանում
2
րիֆինգ շահագրգիռ կողմերի հետ
3
Մասնակիցների ուսումնասիրություն, սեսիայի ռիսկերի գնահատում, հարցազրույցներ
4
Սեսիայի կառուցվածք
5
Մասնակիցների նախնական ներգրավում
6
Մասթեր պրեզենտացիայի ձևավորում և մատուցում
7
Պատրաստություններ և տարածքի մոնտաժում
8
Սեսիայի կազմակերպում, սահմանված արդյունքի ձեռքբերում
9
Սեսիայի արձանագրություն
10
Սեսիայի արդյունքներն իրագործելու վերահսկում
Մեկնաբանություններ մեր անցկացրած ռազմավարական սեսիաների մասին
  • Վալենտինա Ս․
    IBS, T&D տնօրեն
    Մեզ հաջողվեց բաղադրիչների բաժանել նույնիսկ ծրագրային ապահովման մշակման տեխնիկապես բարդ գործընթացը ու համաձայնեցնել այն բոլոր ներքին և արտաքին կապալառուների ու շահագրգիռ կողմերի հետ։ Մասնակիցները հատկապես ընդգծում էին, որ ողջ սեսիայի ընթացքում լցված էին աննկարագրելի էներգիայիով։ Նրանք նաև կարևորում էին այն հանգամանքը, որ կարողացան հստակ տեսնել ծրագրային ապահովման խնդիրները։
  • Դմիտրի Գ․
    Mailru group, T&D մենեջեր
    Ամբողջությամբ հասանք սեսիայի նպատակներին։ Քննարկեցինք դժվարությունները, ներգրավեցինք մարդկանց։ 2021-ի ռազմավարությունն արդեն աշխատանքային գործիք է։ Սպասում եմ արձանագրությանը, կանդիպենք XXXXXXX խնդրով մեկ տարուց։
  • Յան Կ․
    Auto.ru, SM թիմի ղեկավար
    Նախագծել սեսիա, որի ընթացքում գործընկերները կծանոթանան թիմի և համայնքի հետ, կներգրավվեն քննարկումներին և կմշակեն լուծումներ, որոնք կօգնեն առաջ տանել ոչ միայն սպասարկումը, այլև ամբողջ շուկան։ Ալեքսեյին և Քսենիային սա հրաշալի հաջողվեց, ուղղակի 5 +։
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ
ԱԼԵՔՍԵՅ ԲԱՐԱՆՈՎ
Constructor.TEAM-ի հիմնադիր, թիմային մարզիչ, վարող