Պատվիրել թիմբիլդինգ Երևանում կամ ՀՀ ամբողջ տարածքում

Թիմերի կազմավորման յուրահատուկ ծրագրեր՝ նախատեսված 15-150 անձի համար։ Աշխատանքային լեզուն՝ անգլերեն և ռուսերեն։
Ստանալ բոլոր ծրագրերի պրեզենտացիաները
Կոնցեպտ, ձևաչափ, արժեք, անցկացման պայմաններ։ Մենք կկապվենք Ձեզ հետ 1 ժամվաընթացքում
Ձեր անձնական տվյալները պաշտպանված են՝ համաձայն գաղտնիության քաղաքականության 


ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ
ԹԻՄԲԻԼԴԻՆԳ «ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ»
Ինժեներական գծագրերի հիման վրա թիմը հավաքում և գործարկում է բարդ մեխանիզմ՝ շղթայական ռեակցիա։ Ընթացքում ի հայտ են գալիս առաջնորդներ, թիմն իր նպատակին հասնելու ռազմավարություն է մշակում, տեղի է ունենում դերերի և ռեսուրսների բաժանում։ Այս ամենը կատարվում է ուրախ, ընկերական և կառուցողական միջավայրում՝ հումորով և էմոցիաներով լի։ Իր առջև դրված խնդիրը լուծելուց և նպատակին հասնելուց հետո թիմն անցկացնում է ռեֆլեքսիա այն մասին, թե որքանով էր արդյունավետ փոխգործակցությունը, ինչ խոչընդոտներ են ի հայտ եկել ընթացքում և ինչի շնորհիվ հնարավոր կլիներ ավելի արագ հասնել վերջնական արդյունքի։
Իմանալ ավելին «ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ» թիմբիլդինգի մասին
ԹԻՄԲԻԼԴԻՆԳ «ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ»
«ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ» թիմբիլդինգը մարդկանց համար և մարդկանց մասին է։ Թիմբիլդինգի դինամիկ ձևաչափը թույլ է տալիս մասնակիցներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ, որը միանգամից կարելի է կիրառել բիզնեսում։ Արդյունքում հասկանում ենք՝
· ինչպես կազմակերպել արդյունավետ հաղորդակցություն
· ինչն է պարտադիր, երբ աշխատում ես նախագծի վրա և ինչ երբեք չպետք է անել
· ինչ գլխավոր կանոններ կան աշխատանքում յուրաքանչյուր գործընկերոջ համար
· մի շարք այլ կարևոր և հետաքրքիր բաներ

Համաձայնեք՝ ավելի հաճելի է աշխատել և հեշտ համաձայնության գալ մարդու հետ, երբ նրա մասին գիտես ավելին, քան պարզապես նրա անուն ազգանունն է։

Եթե պլանավորում եք ռազմավարական սեսիաներ անցկացնել, կազմակերպել համաժողով կամ պարզապես ուզում եք թիմի ներսում բարձրացնել վստահությունն ու մարդասիրությունը, ապա «ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ» թիմբիլդինգը կատարյալ լուծում է։
Իմանալ ավելին «ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ» թիմբիլդինգի մասին
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՍԵՍԻԱ
Տարեկան մենք անցկացնում ենք շուրջ 100 ռազմավարական սեսիաներ տարբեր ձևաչափերով։

Մեզ դիմում են հետևյալ նպատակներով՝
· մշակել տեսություն, զարգացնել բիզնեսի ռազմավարությունը
· ձևակերպել և ստեղծել կորպորատիվ արժեքներ
· կազմակերպել թիմային սեսիաներ
· պրոդուկտի սեսիաներ
· տակտիկական և հակաճգնաժամային սեսիաներ

Մենք՝ որպես մոդեռատորների և վարողների թիմ, պատրաստում և անցկացնում ենք նախնական հարցազրույց թիմերի անդամների հետ, հստակեցնում ենք նպատակները, կատարում ենք նախավարժանք, անցկացնում ենք սեսիան և օգնում ենք ձեզ ստանալ ձեր բիզնեսի համար առավելագույն կիրառելի արդյունքը։
Իմանալ ավելին Ռազմավարական սեսիաների մասին
ՀԻՄՆԱԴԻՐ ԱԼԵՔՍԵՅ ԲԱՐԱՆՈՎ
Executive / Strengths / Energy / Team Coach, CEO CrewMakers, MBA
· 10 000+ ժամ անհատական և թիմային մարզումներ ու խորհրդատվություն
· Անցկացրել է ավելի քան 800 թիմբիլդինգ-ծրագրեր և թիմային սեսիաներ
· Ռուսաստանի Թիմբիլդինգ մատակարարների միության համահիմնադիր
· Պաշտոնապես սերտիֆիկացված Gallup Strengths Coach
· Թիմի Կոնստրուկտոր Конструктор команды / CrewMakers / Talentcoach / Energency
ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ
ԱԼԵՔՍԵՅ ԲԱՐԱՆՈՎ
Constructor.TEAM-ի հիմնադիր, թիմային մարզիչ, վարող